Սա 1915թ. Դեր Զորի անապատը չի:
Սա 2025թ. Գազայի հատվածն է, որտեղ երեխաները մահանում են, Ադրբեջանի հիմնական դաշնակիցներից Իսրայելի ցեղասպան ռեժիմի կողմից իրականացվող տոտալ բլոկադայի արդյունքում:
Վերջին օրերին տարբեր միջազգային կազմակերպություններ գոռում են` Գազայում սովի աղետալի մաշտաբների մասին:
Իսկ ու՞ր է այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհը, որը լուռ և ոչինչ չասող դեկլարատիվ հայտարարություններով հետևեց, թե ինչպես 2023թ. Արցախում Ալիևի ցեղասպան ռեժիմը մի ողջ ժողովրդի բլոկադայի ենթարկեց, սովի մատնեց ցեղասպանեց ու բռնի տեղահանեց ու հիմա էլ առանց մատը մատին տալու հետևում է, թե Ալիևի դաշնակից Նեթանյահուն ինչպես է հազարներով կոտորում և սովի մատնում պաղեստինցիներին:
Իրականում 2023թ. Արցախի սովը, սպանդը և միջազգային հանրության կողմից այդ ամենի մարսումը հիմք դրեց նոր ցեղասպանություններին:
Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ